Կարևոր իրադարձություններ

Վերապատրաստված ընտանեկան բժիշկները կաշխատեն Հայաստանի մարզերում

03 Հուլիս, 2024 19:44
Վերապատրաստված ընտանեկան բժիշկները կաշխատեն Հայաստանի մարզերում

«Առողջ Հայաստան» հիմնադրամը պատրաստում է բժիշկ-առաջնորդների նոր սերունդ: Վերապատրաստված ընտանեկան բժիշկները կաշխատեն Հայաստանի մարզերում:Այս մասին հայնում են Առողջապահության նախարարությունից։

Ծրագրի առաջին մասնակից, երիտասարդ բժիշկների և նախաձեռնող խմբի անդամների հետ այսօր հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընտանեկան բժշկության զարգացումը կարևոր է հատկապես այս փուլում, երբ առաջնահերթություն է առողջության առաջնային օղակի բարեփոխումը: Իսկ առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու դեպքում` ԱԱՊ օղակի ճիշտ կազմակերպումը մարդու կարիքները բավարարող, կայուն համակարգի լավագույն երաշխիքն է լինելու»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով` ծրագիրը ընտանեկան բժիշկների ներգրավմամբ սկսելը պատահական չէ, քանի որ վերապատրաստված մասնագետները համակարգի փոփոխության կրողներն են, և իրենք են փոփոխություն բերելու համայնքում:

Երիտասարդ բժիշկները կիսվեցին ծրագրի մասին իրենց առաջին տպավորություններով և ուղղեցին նախարարին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին մարզերում ընտանեկան բժիշկների գործունեության պայմաններին, կադրային քաղաքականությանը, ներկայացրին էլեկտրոնային առողջապահության բարելավման և բուժաշխոտողների իրավունքների պաշտպանության մասին իրենց առաջարկները:

Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների և փորձագետների համակցված խմբի շնորհիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին