Կարևոր իրադարձություններ

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

04 Հուլիս, 2024 18:21
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք:

Ինչպես հայտնում են Երևանիի քաղաքապետարանից, պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:

Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են: 
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին