Կարևոր իրադարձություններ

Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է

06 Հուլիս, 2024 23:32
Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 6-ին՝ ժամը 19:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀԷԿ-ի տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մարված է, իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին