Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց

07 Հուլիս, 2024 00:15
Կրակոցներ՝ Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց

Այսօր՝ հուլիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբն ու փորձաքրեագետները:

Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին