Կարևոր իրադարձություններ

Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը. «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար

06 Հուլիս, 2024 22:10
Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը. «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է հանրահայտ դերասան Քևին Սփեյսին։ Նախատեսված է մի շարք հանդիպումներ և միջոցառումներ դերասանի հետ։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,- գրել է Ավետիսյանը։

Դերասանի դեմ մեղադրանքներ էին ներկայացվել հիմնականում սեռական ոտնձգության դեպքերի մասով։

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորը Սփեյսիին պարտավորեցրել էր վճարել 29,5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և լրացուցիչ 1,5 միլիոն դոլար՝ որպես տուրքեր և դատական ծախսեր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին