Կարևոր իրադարձություններ

Երբեմն ուժեղացված ծառայություն է իրականացվում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ. «Հրապարակ»

06 Հուլիս, 2024 08:46
Երբեմն ուժեղացված ծառայություն է իրականացվում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երեւանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների եւ մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։ ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։

Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, եւ նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարեւոր նշանակության եւ պահպանության ենթակա օբյեկտ չէ, եւ եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին