Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի. ովքեր են թեկնածուները. «Ժողովուրդ»

05 Հուլիս, 2024 08:31
Խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի. ովքեր են թեկնածուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խորհրդարանը հաջորդ շաբաթ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը:

Վերջինս, ի դեպ, արդեն երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնի համար:

Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերին, ԱԺ-ն ԿԿՀ անդամի ընտրության հարցն էր քննարկում, Նարինե Ավետիսյանը կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

Մյուս թեկնածուն էլ՝ Վաղարշ Աղաբեկյանը, արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում:

Հետաքրքիր իրավիճակ է սպասվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին