Կարևոր իրադարձություններ

Ես լավագույն թեկնածուն եմ Թրամփին դիմակայելու համար. Բայդեն

06 Հուլիս, 2024 17:18
Ես լավագույն թեկնածուն եմ Թրամփին դիմակայելու համար. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ABC News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանավեճին:

ԱՄՆ նախագահի համոզմամաբ՝ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել նրան մրցապայքարից:

«Դա վատ դրվագ էր, որը չի վկայում ընդհանուր լուրջ վիճակի մասին: Ես պարզապես ուժասպառ էի, ես չէի լսում իմ բնազդներին»,- նշել է Բայդենը:

Նա նույնիսկ անցել է COVID թեստ, քանի որ բժիշկները «փորձում էին պարզել, թե ինչն է նախագահի վատ ինքնազգացողության պատճառը»:

Թեստը բացասական է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին