Կարևոր իրադարձություններ

Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Իրանի համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. Խաչատուրյանը՝ Փեզեշքիանին

06 Հուլիս, 2024 16:17
Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Իրանի համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. Խաչատուրյանը՝ Փեզեշքիանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը:

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման: 

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու առաքելության ճանապարհին»,- ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին