Կարևոր իրադարձություններ

Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է. «Փաստ»

04 Հուլիս, 2024 09:13
Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։

Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։

Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։

Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին