Կարևոր իրադարձություններ

Մենք ավելին էինք ուզում. Ռոնալդուն՝ Պորտուգալիայի պարտությունից հետո

06 Հուլիս, 2024 22:26
Մենք ավելին էինք ուզում. Ռոնալդուն՝ Պորտուգալիայի պարտությունից հետո

Հուլիսի 5-ին Եվրոպայի 2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը Ֆրանսիայի դեմ դժվարին խաղում պարտվեց՝ դուրս մնալով  առաջնությունից։

Խաղից հետո Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն գրել է.

«Մենք ավելին էինք ուզում: Մենք ավելի լավին էինք արժանի՝ մեզ համար, ձեզանից յուրաքանչյուրի համար, Պորտուգալիայի համար:

Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ դուք տվել եք մեզ և այն ամենի համար, ինչին մենք հասել ենք մինչ օրս: Վստահ եմ, որ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս այս ժառանգությունը հարգվելու և զարգանալու է: Միասին»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին