Կարևոր իրադարձություններ

Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

06 Հուլիս, 2024 19:44
Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունների անցկացումն անորոշ ժամկետով հետաձգելը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը։

«Դա վնասում է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը։ Սա մեծ վտանգ է մեր պաշտպանունակության և այն ամենի համար, ինչի շնորհիվ առ այսօր կառուցվել է մեր բանակը։

Եվ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր իշխանությունը չի հասկացել, թե որտեղ են իր ընկերները, իսկ որտեղ են թշնամիները»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ երկրում խաղաղություն չի լինի, եթե այն հայտնվի մեկուսացման մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին