Կարևոր իրադարձություններ

Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

06 Հուլիս, 2024 15:14
Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար։

«Ղազախստանն ակտիվ մասնակցություն կունենա COP-29-ին: Ղազախստանը նաև պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում են դրական միտումներ։ Համաշխարհային անվտանգության և կայունության ապահովումը Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է։

Հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է»,- Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ասել է Տոկաևը։

 

Լրահոս

Դիտել ավելին