Կարևոր իրադարձություններ

Այսօր Վարդավառի տոնն է

07 Հուլիս, 2024 10:08
Այսօր Վարդավառի տոնն է

Այսօր՝ հուլիսի 7-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:

Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:

Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն:

Պայծառակերպության տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնը շարժական է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին