Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ըստ այդմ, աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն զոհ կամ ում բնակության համար նախատեսված և փաստացի օգտագործվող անշարժ գույքը վնասվել է։
Աջակցության չափը կկազմի՝
∙ զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 մլն դրամ,
∙ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամի չափով,
∙ Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 հազար դրամի չափով։
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների՝ միանվագ դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով․ դիմելու ընթացակարգի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Միասնական սոցիալական ծառայությունը կկատարի համապատասխան համադրումներ և հիմք ընդունելով Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերից ստացված ցուցակները՝ կիրականացնի վճարումները։
Տվյալ սոցիալական աջակցությունից զատ կիրականացվի նաև վնասի փոխհատուցման գործընթաց, որը կհամակարգի Ներքին գործերի նախարարությունը։