Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին

04 Հուլիս, 2024 23:12
Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին

Հուլիսի 4-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին՝ առաջնորդությամբ Վաշինգտոն նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի։

Հանդիպմանը Տեր Վազգենը Նորին Սրբությանը ներկայացրել է ուխտավոր հայորդիներին, ովքեր Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակի, իրականացնում են անգլերենի դասընթացներ արցախցի երիտասարդների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատել է արցախահայությանն ուղղված բարեսիրական ծրագրին վերջիններիս կամավոր մասնակցությունը։

Հայոց Հայրապետը հորդորել է ամերիկահայ երիտասարդներին, իբրև ազգի արժանավոր զավակներ, մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել հանուն հայրենիքի շենացման և Եկեղեցու պայծառության։

 
 

Լրահոս

Դիտել ավելին