Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով. վիճակագրական կոմիտե

04 Հուլիս, 2024 19:06
Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով. վիճակագրական կոմիտե

2024 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.2 % և 0.1 %–ով:

Այս մասին հայտնում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից:

Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։

2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7 % և դիզելային վառելիքի 16.5 % գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3 % և 4.3 %–ով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին