Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

04 Հուլիս, 2024 22:31
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելեցին Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացան Հայաստանի հարուստ մշակույթին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից․

«Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։

 

Լրահոս

Դիտել ավելին