Կարևոր իրադարձություններ

Մեքենան ընկել է ձորը. հոսպիտալացվել են վարորդն ու 10-ամյա երեխա

03 Հուլիս, 2024 22:42
Մեքենան ընկել է ձորը. հոսպիտալացվել են վարորդն ու 10-ամյա երեխա

Հուլիսի 3-ին՝ ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ L․ Գ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը (մոտ 40 մ)։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Գ․ Օ․-ին (ծնված 2014 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին