Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայի ընտրություններում հաղթել են լեյբորիստները. պահպանողական Սունակն ընդունել է պարտությունը

05 Հուլիս, 2024 10:16
Բրիտանիայի ընտրություններում հաղթել են լեյբորիստները. պահպանողական Սունակն ընդունել է պարտությունը

Մեծ Բրիտանիայում Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը։

Ինչպես գրում է BBC-ն, ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ մեծամասնություն ապահովելով 650 տեղանոց պալատում:

Գործող վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են։

«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։

Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին