Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 179 դեպք

08 Հուլիս, 2024 11:33
Բացահայտվել է հանցագործության 179 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 5-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 179 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու` 35, ֆիզիկական ներգործության՝ 21, խուլիգանության, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 12, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 2-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու, շորթման, կողոպուտի, աշխատանքի անվտանգության և պաշտպանության կանոնները խախտելու (մահով), անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարելու, ինքնիրավչության, խաբեության և վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ բռնություն գործադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և շորթման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին