Կարևոր իրադարձություններ

Գազայում միայն մեկ օրվա ընթացքում 55 մարդ է զոհվել

07 Հուլիս, 2024 20:56
Գազայում միայն մեկ օրվա ընթացքում 55 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 38 հազար 153-ի, իսկ վիրավորներինը՝ 87 հազար 828-ի։

Ինչպես հայտնում է պաղեստինյան կողմի առողջապահության նախարարությունը, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 55, վիրավորվել՝ 123 մարդ:

Մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին