Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ուլնեցի փողոցում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Աղվան Բոստանչյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցու 70/1 հասցեում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթերի մոտ հետիոտների համար նախատեսված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառին, կոտրել այն և հայտնվել շենքի մոտ։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։