Կարևոր իրադարձություններ

ՔԿ թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում (լուսանկարներ)

08 Հուլիս, 2024 12:46
ՔԿ թիմն արժանացել է առաջին մրցանակի բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերիիրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի։

Նույն մրցանակին ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել էր նաև 2023 թվականին։

Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեիՀՀ պաշտպանությաններքին գործերիարդարադատության նախարարություններիԱզգային անվտանգության ծառայությանՊետական եկամուտներիՀակակոռուպցիոն կոմիտեներիԴատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը:

Մանսակիցներըորոնք իրենց ուժերն են չափել տարբեր զենքերից հրաձգությանքառամարտիռազմականացված կրոսավազքիփոխանցումավազքի և այլ մրցումներումգնահատվել են և՛ թիմայինև՛ անհատական անվանակարգերում:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին` երկրորդ տարին անընդմեջ Բանակային խաղերում նման բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին