Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե շինությունում՝ մոտ 1200 քմ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։18-ին, մարվել՝ 22։52-ին: Այրվել են մոտ 400 քմ կախովի առաստաղի մոտ 300 քմ հատվածը և կահույքը՝ մասամբ: