Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում (լուսանկարներ)

05 Հուլիս, 2024 19:45
Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորակում (լուսանկարներ)

Հուլիսի 5-ին, ժամը 17:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 56-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ծառին և հայտնվել ձորակում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 2004 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին