Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ պատճառը Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈւԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումն է։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Գորշ գայլեր») խմբավորման խորհրդանիշը։
Այն հավատարիմ է ռասայական գերազանցության, հակասեմիտիզմի, հայատյացության և իսլամիզմի գաղափարախոսությանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել նրան պատժել։
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում։