Կարևոր իրադարձություններ

Կոտրել են «Հայփոստ»-ի բաժանմունքի ապակյա դուռը և զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել ամբողջ գումարը

03 Հուլիս, 2024 21:08
Կոտրել են «Հայփոստ»-ի բաժանմունքի ապակյա դուռը և զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել ամբողջ գումարը

Հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նարինե Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նանսենի փողոցի 10 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը, մուտք գործել ներս, սեղանին ամրացված զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել է գումարը և դիմել փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին