Կարևոր իրադարձություններ

Հրդեհի ահազանգով ենթակայան մեկնած «ՀԷՑ»-ի 4 աշխատակցի ծեծի են ենթարկել. կա 3 վիրավոր

05 Հուլիս, 2024 16:16
Հրդեհի ահազանգով ենթակայան մեկնած «ՀԷՑ»-ի 4 աշխատակցի ծեծի են ենթարկել. կա 3 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել:

Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ  է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արամյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին