Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Ավինյան

05 Հուլիս, 2024 13:54
Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս օրը բոլորիս հիշեցնում է մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում նոր իրողությունների և այդ իրավիճակում պատշաճ արձագանքելու, մարդու և քաղաքացու իրավունքներն առավելագույնս պաշտպանելու մասին։

Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները՝ ապահովելով մեր երեխաների համար ավելի լավ ապագա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին