Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

05 Հուլիս, 2024 14:51
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը, ընդգծում՝ այդ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական իրավունքների վերականգնմանը:

Այս մասին հայտարարություն է տարածել Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սիրիան շեշտում է, որ այդ համարձակ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումների իրականացմանը՝ ստեղծելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:

Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու իսրայելական օկուպացիային և պաղեստինցի ժողովրդին հնարավորություն տալու իրականացնել իր անօտարելի իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին