Կարևոր իրադարձություններ

Չառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը

05 Հուլիս, 2024 15:46
Չառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդն ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը:

Ինչպես գրում է Guardian-ը, Բուքինգհեմյան պալատը համապատասխան հայտարարություն է տարածել.

«Հարգարժան Ռիշի Սունակն այսօր առավոտյան հանդիպել է թագավորին և ներկայացրել իր հրաժարականը վարչապետի պաշտոնից, ինչը Նորին մեծությունն ընդունել է:

Բուքինգհեմյան պալատ է այցելելու խորհրդարանական ընտրություններում հաղթած Լեյբորիստական կուսակցության ղեկավար սըր Քիր Սթարմերը, որը լինելու է հաջորդ վարչապետը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին