Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Նոր Գեղիի չշահագործվող շինության տանիքում

05 Հուլիս, 2024 14:12
Հրդեհ՝ Նոր Գեղիի չշահագործվող շինության տանիքում

Հուլիսի 5-ին՝ ժամը 10։28-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 13։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 քմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին