Կարևոր իրադարձություններ

Քևին Սփեյսին հանդիպումներ կունենա ԵԹԿՊԻ-ում և Ամերիկյան համալսարանում

03 Հուլիս, 2024 23:39
Քևին Սփեյսին հանդիպումներ կունենա ԵԹԿՊԻ-ում և Ամերիկյան համալսարանում

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, թատրոնի և կինոյի դերասան Քևին Սփեյսին հուլիսի 8-ին վարպետաց դաս է անցկացնելու բուհում:Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։

Կարող են մասնակցել Թատրոնի ֆակուլտետի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողները։ Մասնակիցների թիվը՝ 10:

Ընտրական փուլը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԵԹԿՊԻ-ի Միջազգային կապերի բաժնում: Վարպետաց դասն ընթանալու է բացառապես անգլերենով (թարգմանություն չի լինելու):

Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին