Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

04 Հուլիս, 2024 00:30
Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

«Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- ասել է Պուտինը։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը:

Նախագահները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։

Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել խաղաղության օրակարգի առաջմղմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին