Կարևոր իրադարձություններ

Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր. Աննա Հակոբյան (տեսանյութ)

03 Հուլիս, 2024 23:16
Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Այսօ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետև ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հավաստագրերի հանձման և պայմանագրերի ստորագրման արարողությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր: Իմ և հիմնադրամի թիմի մաղթանքը գործարար կանանց հետևյալնն է՝ զարգացրե՛ք և ընդլայնե՛ք ձեր բիզնեսը, և դուք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարիներին մեկական մլն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց»,-նշել է նա:

Տեսանյութն՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին