Կարևոր իրադարձություններ

Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ընդունել

03 Հուլիս, 2024 20:11
Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ընդունել

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը:

Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը:

Ըստ հռչակագրի՝ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն էլ միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Բաքուն կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին