Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ հանդիպումը շատ արդյունավետ անցավ. Ալեն Սիմոնյան

05 Հուլիս, 2024 13:11
ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ հանդիպումը շատ արդյունավետ անցավ. Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվեց իմ հանդիպումը ԱՄՆ-ից ժամանած մեր գործընկերների հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումը շատ արդյունավետ անցավ. մենք քննարկեցինք հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ։

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես ներկայացրի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիա, և պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար, և այդ շրջանակում այս այցը ևս շատ կարևոր է»,- տեղեկացրել է ԱԺ նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին