Կարևոր իրադարձություններ

«Google Translate»-ում կավելանա 110 նոր լեզու

05 Հուլիս, 2024 12:37
«Google Translate»-ում կավելանա 110 նոր լեզու

«Google» տեխնոլոգիական ընկերությունն առաջիկայում իր օնլայն թարգմանչական «Google Translate» ծառայությունում կավելացնի ևս 110 նոր լեզու։

Այս մասին հայտնում է «Google»-ի մամուլի ծառայությունը։

«Մենք կիրառում ենք արհեստական բանականության տեխնոլոգիաները, որպեսզի ընդլայնենք օգտագործվող լեզուների թիվը։

Շնորհիվ մեր PaLM 2 լեզվական խոշոր մոդելի, մենք հավելյալ 110 նոր լեզու կավելացնենք Google Translate-ին, որը կդառնա ամենամեծ ընդլայնումը մեր ողջ պատմության ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին