Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. սենատոր

05 Հուլիս, 2024 13:34
ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. սենատոր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի Մերիլենդից սենատոր Բին Կարդենն ասել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

«Մենք շատ գործիքներ ունենք, որոնք կարողանում ենք օգտագործել աշխարհի տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։

Մենք տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունենք. ռազմավարական համագործակցություն, անվտանգային պայմանավորվածություններ։

Չեմ ուզում նախանշել, թե ինչպես կարող ենք այդ խառը գործիքակազմը օգտագործել, բայց ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է սենատորը։

 

Լրահոս

Դիտել ավելին