Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

03 Հուլիս, 2024 20:37
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

Ռուսաստանի Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքներին երկրի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու և 256 հազար եվրո անդամավճարը մուծելուց հրաժարվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության բովանդակությունը ներկայացրել է Интерфакс-ը:

«Չնայած ռուսական պատվիրակության բազմակի դիմումներին և առաջարկներին՝ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության առաջնահերթությունները վկայում են, որ կարծիքների կառուցողական փոխանակման և միավորող օրակարգ ձևավորելու պայմաններ ստեղծելու փոխարեն այս հարթակը ներկայումս օգտագործվում է որպես քաղաքականացված գործիք՝ հակառուսաստանյան կուրսի նպատակային իրականացման համար, ներառյալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապի միտումնավոր խեղաթյուրումը»,- նշված է փաստաթղթում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին