Կարևոր իրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

03 Հուլիս, 2024 18:58
«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ 

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի նորագույն ֆրանսիական կինոյի ընտրանին։ Կներկայացվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում», Ալեքսի Պազումյանի «Սև այգի», Կատիա Կիրակոսյանի «Միսաք և Մելինե Մանուշյաններ» ֆիլմերը։ Իսկ հուլիսի 10-ն «Ֆրանսիական կինոյի օր» ավանդական միջոցառմանը կցուցադրվի այս տարվա Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ»-ին արժանացած Մատի Դիոպի «Դահոմե» ֆիլմը։ 

Դեսպանության և ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն փառատոնի ժյուրիի անդամ Գրիգոր Պըլտյանը, ինչպես նաև ռեժիսորներ Դավիդ Բոարետոն, Ալեքսի Պազումյանը և Կատիա Կիրակոսյանը։

Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվեն Անդռեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և  Վերոնիկա Ֆրանցի «Դիվային լոգանքը», Վիկտոր Կոսակովսկու «Արխիտեկտոն», Ավիվա Բարխուդարյանի «Վիգենը, Բեռլինը և Սառը պատերազմը» ֆիլմերը։ Բացի այդ, գերմանական և գերմանական համաարտադրությամբ նկարահանված Նոազ Դեշեի «Քսովտեքս», Ֆարազ Ֆեշարաքիի «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով», Նաֆիս Ֆաթոլլահզադե «Խաբուր» ֆիլմերն ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային մրցույթում։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին