Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածություն իրագործելու բացառիկ հնարավորություն կա. Բլինքեն

01 Հուլիս, 2024 21:21
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածություն իրագործելու բացառիկ հնարավորություն կա. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմի կարծիքով՝ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա:

«Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում»,- ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին