Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը (լուսանկարներ)

01 Հուլիս, 2024 20:14
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը (լուսանկարներ)

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը:

Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:

Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին