Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

01 Հուլիս, 2024 18:57
Մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին:

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ծրագրի բացման արարողությանը, որին հաջորդել է հարցուպատասխանը:

Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից է, որն իրականացվում է տարիներ շարունակ. «Սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում քննարկելու տարբեր երկրների մանկավարժների համար կարևոր խնդիրներ: Դրանք չափազանց յուրահատուկ են, որովհետև խոսում ենք սփյուռքում մեր երեխաների կրթության մասին, որը թույլ է տալիս ամրապնդել և զարգացնել նրանց հայերենի, հայկական մշակույթի, պատմության իմացությունը: Վստահաբար, այդ գիտելիքն ապահովում է սփյուռքի կենսունակությունը և պետության հետ հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն է տալիս»:

Նախարարի դիտարկմամբ՝ համավարակի տարիներին ունեցած փորձառությունը, չնայած դժվարություններին, ավելի բարձր մասնակցայնություն է ապահովել, ինչը թույլ է տալիս վերապատրաստումների հիբրիդային ձևաչափերի կիրառության մասին մտածել: Նախարարը կարևորել է թվային գործիքների կիրառումը թե՛ վերապատրաստման, թե՛ նոր հմտություններ ձեռք բերելու, թե՛ անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու առումով՝  կոչ անելով ակտիվորեն օգտագործել թվային հարթակները, որոնք կօգնեն ուսումնառության համար անհրաժեշտ նյութերի ապահովմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող ընդհանուր քաղաքականությանը սփյուռքի համար:  Նա հատկապես ընդգծել է սփյուռքի կրթօջախների աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որից կարող են օգտվել նաև սփյուռքահայ ուսուցիչները՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր. «Որպես սփյուռքում ձեր դպրոցների ներկայացուցիչներ՝ դուք կարող եք բազմաթիվ գաղափարներ ունենալ այս ծրագրի 

այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. նախարարությունը խթանում է դրանց համակարգված գործածումը: Կարևորվել է նաև վերապատրաստումներն ըստ մակարդակների և շարունակաբար իրականացնելու հանգամանքը:

Վերապատրաստման դասընթացներն իրականցվելու են մինչև հուլիսի 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,

2. ուսուցում մեկօրյա դպրոցում,

3. տարրական ուսուցում,

4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,

5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,

6. պարարվեստ,

7. տնօրենների վերապատրաստում:

Մասնակիցների համար դասընթացներին զուգահեռ նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային այլ ծրագրեր: Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին