Կարևոր իրադարձություններ

Երևանում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

07 Հուլիս, 2024 13:22
Երևանում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված Scania մակնիշի մարդատար ավտոբուսին։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին