Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ապագա իրավաբաններին

04 Հուլիս, 2024 15:37
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ապագա իրավաբաններին

Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու մարզային ստորաբաժանումը հունիսի 3-ին հյուրընկալել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման ուսանողներին:

Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, Պաշտպանին դիմելու կարգը, ինչպես նաև պատասխանել  նրանց հետաքրքրող մի շարք հարցերի։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին