Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանի «Հայասին» խաղող չի մթերում

08 Հոկտեմբեր, 2015 08:23
Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանի «Հայասին» խաղող չի մթերում

Հայաստանի կոնյակի և գինու գործարանները վերջին օրերին հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ խաղողագործները չեն կարողանում իրացնել իրենց աճեցրած բերքը։ Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ևս մի քանի տարի առաջ կոնյակի գործարան հիմնեց՝ «Հայասի գրուպ» անվանումով։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող այդ գործարանը ՕԵԿ-ականները ժամանակին մեծ խանդավառությամբ քարոզում էին։

Սակայն խաղողի մթերման հարցով այս թոհուբոհի մեջ «Հայասիի» ձայնը չի լսվում։ Ինչո՞ւ խաղող չեք մթերում, միայն Ծառուկյանի վրա՞ է այդ պարտականությունը, «Ժողովուրդ»–ի այս հարցմանն ի պատասխան՝ «Հայասի» գործարանից ոմն Հասմիկ ասաց, թե այս տարի իրենք մթերել են մոտ 2 հազար տոննա խաղող՝ 140-150 դրամ արժեքով։ Սինչդեռ գյուղացիների շրջանում լուրեր են պտտվում, որ «Հայասին» հիմնականում գործում է ներկրված հումքի հիման վրա։ Կոնյակի սպիրտ ներկրելու մասին լուրը գործարանի աշխատակիցը չհերքեց՝ ասելով. «Տեղեկություն չունեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին