Կարևոր իրադարձություններ

Շարմազանովը կոչ է անում սահմանադրական բարեփոխումները չդիտարկել իշխանություն- ընդդիմություն հակադրության մեջ

07 Հոկտեմբեր, 2015 23:11
Շարմազանովը կոչ է անում սահմանադրական բարեփոխումները չդիտարկել իշխանություն- ընդդիմություն հակադրության մեջ

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը չպետք է դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սա համակարգային փոփոխություններ է առաջացնում և դա չպետք է դիտել դեմ-կողմ տիրույթում: Այնպես չէ, որ ով որ դեմ է, նա ընդդիմությո ւն է, ով կողմ է` իշխանություն: 104 կողմ ձայնը ևս մեկ անգամ փաստում է այն պարզ իրողությունը, որ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության մոտ այս հարցում կա քաղաքական կոնսոլիդացիա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հանրաքվեին՝ Շարմազանովը շեշտեց, որ դա  բացառապես ՀՀ Նախագահի լիազորությունների շրջանակում է, և նա , օգտվելով իր իրավունքից, կասի, թե երբ է լինելու հանրաքվեն:

Խոսելով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների և նրա հնարավոր վերադարձի մասին, Շարմազանովը հավաստեց, որ իրենք բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ են ազատ մրցակցել; 

«Բայց ինձ հայտնի չէ, որ նա հայտարարել է քաղաքական նոր հավակնությունների մասին, բայց կապրենք, կտեսնենք: Ձեր ասած գործիչն ինձ համար տեսանելի չէ, սակայն այդ ամենին դեռ երեք տարի կա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ սահմանին իրավիճակի հետ կապված սահմանադրական բարեփոխումների գործընթացը հետաձգելու կոչին, նա նշեց, որ դժվար է ասել` ՀԱԿ իրականում գոյություն ունի՞, թե` ոչ: 

«Նրանք ասացին, որ չեն մտնելու բովանադակային քննարկումների մեջ, բայց եկան, մասնակցեցին. մենք ինչո՞ւ պետք է իրենց առաջարկները լսենք»: 

 

Լրահոս

Դիտել ավելին