Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Թեհրանն ու Էր Ռիադը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում. Շտայնմայեր

19 Հոկտեմբեր, 2015 10:25
Թեհրանն ու Էր Ռիադը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում. Շտայնմայեր

Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է թողնեն քաղաքական տարաձայնությունները հանուն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իրանի ղեկավար մարմիններից մեկի՝ Նպատակահարմարության խորհրդի նախագահ այաթոլլա Ալի Քաբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Այլ հարցերով երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քաղաքականության մշակմանը, որը կարող է պատուհասել ցանկացած պետության»,- ասել է նա։

«Քաղաքական տարաձայնություններն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջնական արդյունքում հանգեցրել են տարածաշրջանում ահաբեկչության։ Եվ եթե այդ երկու մեծ իսլամական պետությունները համակարգեն իրեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, մյուս մուսուլմանական երկրները նույնպես կհրաժարվեն քաղաքական վեճերից և կմիավորվեն այդ համընդհանուր չարիքի դեմ պայքարում»,- ասել է նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին